Wildberries-ի նոր պահանջը. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ այսուհետև «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (https://armcci.am):

Անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև՝

Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝

Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝
— համապատասխանության սերտիֆիկատ,
— որակի հայտարարագիր։

Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար կարող եք դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝ https://armnab.am/CertificationBodyList։

Այլ ապրանքների դեպքում՝
— ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։
— կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։

2․ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝
— մաքսային հայտարարագիր։

Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն վաճառողների պորտալի միջոցով (https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ։

Հետադարձ կապի ձևաթուղթ՝ https://docs.google.com/…/1FAIpQLSenqylVppuJhJ…/viewform։

Նախարարությունը խնդրում է նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների։

Կիսվել նյութով