Վերադարձի թեմա Ղարաբաղ չի լինելու։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը հունիսյան ընտրություններից առաջ հավատարմության երաշխիքներ է տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին ու Արևմուտքին՝Արցախի թեման փակ է, հայերն այնտեղ չեն վերադառնալու ու ՔՊ-ի դաշնակից Իլհամ Ալիևը կարող է հանգիստ քնել։ Փաշինյանն ու թիմն ատում էին Արցախը՝դրա համար դրսի ուժերը նրանց բերեցին ՀՀ-ում իշխանության՝Արցախի հանձնումն ու հայ-ռուսական կապերի խզումը եղել է այն հրահանգը, որը փաշինյանական կլանը պետք է իրականացներ։
Արցախն այսօր հայաթափված է, հերթը Սյունիքինն է։ Հանուն սեփական աթոռի պահպանության Փաշինյանը Սյունիքի բանալիները տվել է ԱՄՆ-ին, իսկ իրականում՝թուրք-ադրբեջանական տանդեմին։ ՀՀ քաղաքացիները պետք է փրկեն Հայաստանը՝չքվեարկելով փաշինյանական կլանի օգտին։ ՀՀ-ն փրկելու համար շատ քիչ ժամանակ է մնում։
Նյութի աղբյուրը՝ Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիք