Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցի քննարկումն ավարտվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի այսօր։ Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նյութերով ոչ միայն պետական դավաճանությա, այլև՝ առհասարակ որևէ հանցագործության տարրեր չկան։
«Ներկայացրել ենք այս ողջ գործընթացի քաղաքական ենթատեքստը։ Բացի այն, որ իրավանաբորեն բավականին լուրջ խնդիրներ կան, այլև՝ ներկայացրել ենք այս գործընթացի՝ ընտրություններից երկու օր առաջ իրականացնելը և քարոզչության գործընթացը խոչընդոտելը»,- նշեց Օրբելյանը։