Կալլասի հայտարարությունը սկանդալ է առաջացրել․ ի՞նչ է կատարվել Կիևում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ուկրաինայի նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվին-ը հայտարարել է, որ մայիսի 24-ի գիշերը ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ժամանակավորապես լքել էին Կիևը՝ ռուսական հարվածներից առաջ։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում տեղեկություններ էին շրջանառվում, թե ամերիկացի դիվանագետները հեռացել էին նախքան մայրաքաղաքի վրա հարձակումները, սակայն ինքը իրավիճակը «տարօրինակ» է որակել։ Միաժամանակ Լիտվինը նշել է, որ Կիևը չի պատրաստվում մեկնաբանել ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլաս-ի հայտարարությունները։

Ավելի վաղ Կալլասը նշել էր, որ ԱՄՆ դեսպանատունը Կիևից հեռացել է Ռուսաստանի նախազգուշացումներից հետո, մինչ մյուս դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակել են աշխատել քաղաքում։ Սակայն ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ շարունակում է գործել սովորական ռեժիմով, իսկ տարածվող լուրերը «կեղծ» են։

Կիսվել նյութով