Ադրբեջանով դեպի Հայաստան նոր բեռներ են ուղարկվել

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի և պարարտանյութի հերթական խմբաքանակը։

«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության տվյալներով՝ Բիլաջարի կայարանից դեպի Բոյուկ-Քյասիկ կուղևորվեն ութ բեռնատար վագոն։ Դրանցից չորսը բեռնված են ցորենով՝ ընդհանուր 280 տոննա, իսկ մյուս չորսը՝ պարարտանյութով՝ շուրջ 277 տոննա ծավալով։

Նախկինում նույն երթուղով Ռուսաստանից Հայաստան էր տեղափոխվել ավելի քան 28 հազար տոննա ցորեն, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, ինչպես նաև ալյումին և հնդկացորեն։

Կիսվել նյութով