ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակել է կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը Հայաստանից

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանը հունիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը։ Այս մասին հայտարարել է Ռոսսելխոզնադզորը՝ նշելով, որ վերջին շրջանում ավելացել են հայկական գյուղմթերքի բուսասանիտարական խախտումների դեպքերը։

Ռուսական գերատեսչության տվյալներով՝ հայկական մատակարարումներում պարբերաբար հայտնաբերվել են կարանտինային վնասատուներ, ինչի վերաբերյալ բազմիցս ծանուցումներ են ուղարկվել հայկական կողմին։

Ռոսսելխոզնադզորը նաև ընդգծել է, որ խնդիրները կարող են կապված լինել ՀՀ գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո ոլորտի վերահսկողության փոփոխությունների հետ։ Նրանց կարծիքով՝ ներկայիս համակարգը բավարար արդյունավետությամբ չի ապահովում բուսասանիտարական վերահսկողությունը։

Սահմանափակումները վերաբերում են բալին, ծիրանին, դեղձին, նեկտարին, սալորին և թարմ խաղողին։ Արգելքը կգործի նաև այդ ապրանքների տարանցման վրա դեպի ԵԱՏՄ երկրներ՝ մինչև համապատասխան անվտանգության մեխանիզմների ներդրումը։

Կիսվել նյութով