MakaryanNews-ի տեղեկություններով` երեկ Արմավիրի զորամասում տանկային վարժանքների ժամանակ սպա է մահացել:
Մեզ ասացին` տանկից դուրս գալու պահին մի սպա թիկունքից կրակոց է ստացել և սպանվել: Թե ով է կրակել, ինչ հանգամանքներում, դեռևս պարզ չէ:
Քննչական կոմիտեից այս մասով քիչ առաջ հայտարարեցին, թե հունիսի 10-ին ՊՆ սպա Ն.Ա.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։