Եկեք սթափ դատենք

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Եթե ԿԸՀ-ն նշված երկու տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր է ճանաչել հենց զինվորների ապօրինի քվեարկության հիմքով, ապա տրամաբանական է, որ այդ տեղամասերի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե քվեարկության ավարտից հետո օրենքի խախտումով տեղամաս մտած զինվորներից որ մեկը որ ուժի օգտին է քվեարկել: Այլ հարց, որ Վահագն Հովակիմյանն ընտրության օրը այդ ակնհայտ ապօրինության մեջ խնդիր չէր տեսնում և փորձում էր արդարացնել այդ ակնհայտ հակաօրինական քայլը:

Հետևաբար, օրենքի պահանջով պետք է անվավեր ճանաչված այդ երկու տեղամասերում նոր քվեարկություն անցկացվի և նոր քվեներ հաշվեն:

Եթե ԿԸՀ-ն ազնիվ է իր քայլերում, ապա պետք է դա անի: Եթե չարեց, ստացվում է` Վահագն Հովակիմյանն իսկապես Նիկոլ Փաշինյանի ցուցումով հատուկ այնպես է արել, որ գողանա ԲՀԿ-ի քվեներն ու թույլ չտա, որ ԲՀԿ-ն` որպես չորրորդ ուժ, մտնի խորհրդարան:

Եթե իսկապես այս ամենը իրականացավ, ապա պետք է բոլոր ընդդիմադիր ուժերը միասին բոլոր հնարավոր և օրինական մեթոդներով տեր կանգնեն ժողովրդի քվեին և թույլ չտան, որ ՔՊ-ն իրավական բեսպռեդելի և զոռբայության միջոցով փաստացի գողանա ժողովրդի տված ձայները:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով