Հռոմի պապի ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Reuters-ի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի վերադարձը Վատիկան հետաձգվել է այն բանից հետո, երբ պապական ինքնաթիռը տեխնիկական խնդրի պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Թեներիֆե կղզում։

Ինքնաթիռի կապիտանը հայտնել է, որ շարժիչի աշխատանքի խափանումը, հավանաբար, պայմանավորված է եղել ուժեղ քամիներով։ Ավելի ուշ նա նշել է, որ խնդիրը հնարավոր չէ արագ վերացնել, ինչի պատճառով ուղևորներին առաջարկվել է լքել օդանավը։

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ Հռոմի պապին և նրա պատվիրակության մի քանի անդամների Հռոմ կհասցնի Իսպանիայի թագավորի կողմից օգտագործվող «Falcon» ռազմական ինքնաթիռը։ Պատվիրակության մյուս անդամներն ու լրագրողները կմեկնեն առանձին օդանավով, որը Թեներիֆե է ուղարկվել Մադրիդից։

Կիսվել նյութով