Հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը էլեկտրոնային եղանակով ստորագրել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը։ Այս մասին X-ին հայտնել է ամերիկյան Axios լրատվական կայքի և իսրայելական 12-րդ հեռուստաալիքի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Թրամփը անձամբ ստորագրել է համաձայնագրի պատճենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Վերսալի պալատում ընթրիքի ժամանակ։ Ստորագրված համաձայնագրի լուսանկարն ուղարկվել է իրանցիներին և միջնորդ երկրներին», — նշել է նա։