Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան նոր բեռնափոխադրում է իրականացվել

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվել է հերթական բեռնափոխադրումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ-Քյասիկ է ուղարկվել 11 վագոն՝ շուրջ 770 տոննա ցորենով։

Հաղորդվում է, որ այս երթուղով մինչ այժմ Հայաստան է տեղափոխվել ավելի քան 34 հազար տոննա հացահատիկ, շուրջ 8 հազար տոննա պարարտանյութ, ինչպես նաև ալյումին, հնդկացորեն և անտրացիտ։

Միևնույն ժամանակ, նույն երթուղով Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա AI-92 և AI-95 տեսակի բենզին։

Կիսվել նյութով