ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը շեշտել է, որ խորհրդարանն ընկալվում է որպես անիմաստ բանավեճերի, մեղադրանքներ հնչեցնելու վայր։
«Կա 1 ֆունդամենտալ պատճառ, թե ինչու է 2018 թ.-ից սկսած ԱԺ-ն դարձել անհանդուրժող վայր։ Դա ընդդիմության կողմից ժողովրդի ընտրությունը չընդունելն է։
Չեմ ասում՝ «չհաշտվելը»։ Նորմալ է, որ ընդդիմությունը չհաշտվի ընտրությունների արդյունքների կամ ժողովրդի որոշման հետ։ Բայց խնդիր է, երբ ընդդիմությունը չի ընդունում ժողովրդի ընտրելու իրավունքը կամ ընտրությունը»,- ասել է նա։
Ռուբինյանը նաև առաջարկել է. «Ես համարում եմ այս օրը զրոյական կետ իմ և ձեր հարաբերություններում և, ընդհանրապես, զրոյական կետ՝ խորհրդարանական հարաբերություններում։
Ես առաջարկում եմ իմ նոր մատնանշած մոդելը ընդունել մեր միջև որպես կոնսենսուս՝ բարեկիրթ, սուր, շատ սուր, բայց բարեկիրթ բանավեճ միմյանց միջև և կառուցողական խորհրդարանական աշխատանք»։