«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ երեքշաբթի՝ օգոստոսի 11-ին, տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված է նաև Կոտայքի մարզպետի հարցը։Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ»-ը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել և տեղափոխվել խորհրդարանական աշխատանքի, իսկ Կոտայքի մարզպետի պաշտոնի հիմնական թեկնածուն ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է։Ստեփանյանը նախկինում զբաղեցրել է նաև Հրազդանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց նրա թեկնածությունն է քննարկվելու ՔՊ վարչության այսօրվա նիստում»։