ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը գրում է.
Աշնանը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17) պայմանավորված՝ Երևանում միջոցառման մեկ շաբաթվա ընթացքում դասեր չեն կազմակերպվի։
Արդյունքում` աշակերտները հոկտեմբերի 19-30 կլինեն երկշաբաթյա արձակուրդում :
Փոփոխությունը չի վերաբերում առաջին դասարան հաճախող աշակերտներին, քանի որ նրանց աշնանային երկշաբաթյա արձակուրդն ի սկզբանե նախատեսված է եղել ուսումնական օրացույցով: