Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Երևանյան դպրոցներում COP17 համաժողովի ընթացքում՝ մեկ շաբաթ շարունակ, ուսումնական պարապմունքներ չեն անցկացվի։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունը։

Հաղորդվում է, որ սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթվա ընթացքում, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունները կգործեն վեցօրյա աշխատանքային ռեժիմով։

Սրա արդյունքում աշակերտների համար հոկտեմբերին նախատեսված մեկշաբաթյա աշնանային արձակուրդը կդառնա երկշաբաթյա։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում տեղի է ունենալու 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը։

Հիշեցնենք՝ առաջին դասարանցիներին այս հայտարարությունը չի վերաբերվում։

 

Կիսվել նյութով