Հերթական դատավորն է հրաժարվում կաթողիկոսի «գործը» քննելուց

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ գործի ընդդատության հարցը լուծելու համար։

Դատարանից տեղեկությունը հաստատել են «Sputnik Արմենիա»-ին։

Այսպիսով, Մելիքյանը չի ստանձնել գործի քննությունը և հարցը փոխանցել է Վճռաբեկ դատարան։ Վերջնական որոշմամբ պետք է հստակեցվի՝ որ առաջին ատյանի դատարանն է իրավասու քննել գործը։

Ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել։ Այնուհետև գործը հանձնվել էր դատավոր Սերժ Ռուշանյանին, որը որոշել էր այն ընդդատության կարգով ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Այժմ արդեն Երևանի դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ գործի ընդդատության հարցը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քննարկմանը։

Կիսվել նյութով