MakaryanNews-ը գրել էր, որ Հայաստանում հանցավոր սխեմա է գործում, որի միջոցով ինչ-որ անհատներ հեղուկ գազ ներկրողներից յուրաքանչյուր մեքենայի դիմաց 850 դոլար գումար են գանձում, որի մի մասը` որպես կաշառք, փոխանցում են վրացի մաքսավորներին: Սա անում են որպեսզի վրացական կողմը ՌԴ-ից Հայաստան հեղուկ գազի ներկրկման հարցում խոչընդոտներ չհարուցի:
Այս մաֆիայի հետևում ինչ-որ անձինք են կանգնած, որոնք աչքի չեն ընկնում, ուղիղ չեն աշխատում ներկրողների հետ, որ չբացահայտվեն, և ունեն միջնորդներ, որոնք ամեն անգամ գնում և կանխիկ ու դոլարով հավաքում են այդ փաստացի կաշառք հանդիսացող փողերը:
Եվ,ահա, MakaryanNews-ը տեղեկացավ, որ մեր հրապարակումից օրեր անց խնդիրը լուծվել է: Հեղուկ գազ ներկրողներն ուրախությամբ փաստեցին, որ այլևս իրենց ռեկետի չեն ենթարկում` զանգել ասել են, որ այլևս այդ 850-քկան դոլարները կարիք չկա, որ «մուծվեն», իսկ մեքենաներն էլ անարգել անցել են Վրաստանի սահմանը: Այսինքն` վրացական կողմը ևս հրաժարվել է հայ ներկրողներից ապօրինի գումարներ գանձելու սովորությունից կամ, այլ կերպ ասած, «ռեկետից»:
Մենք տեղեկացանք նաև, որ մեր հրապարակումից հետո գործի են անցել նաև իրավապահները, մասնավորապես` ԱԱԾ-ն հայտնաբերել ու ձերբակալել է այս մաֆիայի հետևում կանգնած ինչ-որ անձանց: