Նյուրնբերգի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռն օդանավի զավթման մասին ազդանշան է տվել։ Ընդ որում, օդաչուն ռադիոկապով կապի դուրս չի եկել, հայտնել է Բավարիայի ոստիկանությունը։
Ավելի վաղ Նյուրնբերգի օդանավակայանում արտակարգ դրություն էր հայտարարվել հունական Կորֆու կղզուց ժամանած չվերթի պատճառով։ Bild թերթի տվյալներով՝ խոսքը Corendon Airlines ավիաընկերության օդանավի մասին է. վայրէջքից առաջ այն ուղեկցել են Eurofighter կործանիչները։