Ողբերգական դեպք՝ Սյունիքում․ մահացել է 10 ամսական աղջնակ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել մահացած երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի 10 ամսական բնակչուհին է։

Երեխայի հայրը հայտնել է, որ առավոտյան՝ ժամը 08։00-ի սահմաններում, մոտեցել է աղջնակի օրորոցին և նկատել, որ նա չի շնչում։ Հայրը զանգահարել է Գորիսի հիվանդանոց, որից հետո ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության (հանկարծամահության) հատկանիշներով։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կիսվել նյութով