Իրանը զգուշացնում է

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ԻՀՊԿ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբբին հայտարարել է, որ Իրանը մշտապես հետևում է հակառակորդի գործողություններին և ամբողջական տեղեկություններ ունի տարածաշրջանում նրա զորքերի թվաքանակի, սպառազինության, տեղակայման վայրերի և ռազմական ծրագրերի մասին։

Նրա խոսքով՝ չնայած հակառակորդը քաղաքական և ռազմական ոլորտներում պարտություն է կրել, Իրանը շարունակում է հնարավոր ռազմական գործողությունները դիտարկել որպես իրական սպառնալիք և պահպանել լիարժեք մարտական պատրաստվածություն։

Մոհեբբին նաև նշել է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերն ակտիվ ռեժիմով են աշխատում, իսկ երկիրը նման համակարգեր արտերկրից ներմուծելու կարիք չունի։

Կիսվել նյութով