Արշակ Սրբազանի տեղաշարժը սահմանափակել են. «Հրապարակ»

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին մոտ եռամսյա կալանքից ազատ արձակված Արշակ սրբազանի նկատմամբ դատարանը սահմանափակումներ է կիրառել։

Սրբազանին արգելված է դուրս գալ Վաղարշապատ խոշորացված համայնքի տարածքից, դուրս գալու դեպքում էլ պետք է նախապես տեղեկացնի եւ համաձայնություն ստանա Պրոբացիոն ծառայությունից, որի վարչական հսկողությանն է հանձնված սրբազանը: Նա չի կարող նաեւ շփումներ ունենալ գործով անցնող վկաների հետ։ Բայց, զարմանալիորեն, հրապարակային հայտարարություններ անելու արգելք նրա նկատմամբ չեն կիրառել։

Արշակ սրբազանը կալանավորված էր 2025 թվականի դեկտեմբերի 5-ից։ Նրա նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Ի դեպ, վերջերս ոմանց նկատմամբ ոչ միայն տնային կալանքի որոշումներ են կայացվում, այլեւ կոնկրետ նշված տարածքը չլքելու սահմանափակումներ:

Օրինակ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին էլ արգելված է Երեւանի վարչական տարածքից դուրս գալը»։

Կիսվել նյութով