ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ում հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է: Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները: Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան»,- ասվում է հայտարարությունում: