Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական ուժերը կհարձակվեն Գազայի հատվածում գտնվող իսրայելական ուժերի վրա, եթե Իսրայելը շարունակի հարձակումները Լիբանանի և պաղեստինյան տարածքների վրա։
«Եթե Լիբանանի և Պաղեստինի քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունները շարունակվեն, թշնամու ուժերի կենտրոնացումը օկուպացված Պաղեստինի հյուսիսում և Գազայում կհայտնվի Իրանի կողմից հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ծանր հարվածների տակ», — ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, ըստ «Fars» լրատվական գործակալության