Սբ.Աննա եկեղեցու բակից հենց նոր երկու քաղաքացու ձերբակալեցին ու տարան (դեռևս) անհայտ ուղղությամբ, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հավանաբար դա կապված է 1-2 ժամ առաջ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ»-գրել է նա։
Ես ու «Հինգ իրավապաշտպաններից» իմ մյուս ընկերները պատրաստ ենք ապահովել քաղաքացիների իրավաբանական օգնությունը։
Լրացում. Տղաներին տեղափոխել են ՆԳՆ ոստիկանության Երևանի քաղաքային վարչություն: Նրանց կարգավիճակն այս պահին պարզ չէ։