ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մարտի 29-ին, ժամը 14։12-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևան–Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին։

Փրկարարները Պարեկային ծառայողների հետ համատեղ հեռացրել են թափված քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից։

***

Մարտի 29-ին, ժամը 14։55-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 35-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում մոտ 3 խմ ծավալով․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Փրկարարները հեռացրել են թափված քարերը ավտոճանապարհից․ երթևեկությունը երկկողմանի վերականգնել է։

 

Կիսվել նյութով