Ռուսաստանը նպաստել է Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը՝ առաջնորդվելով միջազգային իրավունքով, սեփական ազգային շահերով և մարդասիրական նպատակներով։ «Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությունը կարգավորման գործընթացում լիովին համահունչ է եղել մեր ազգային շահերին, միջազգային իրավունքին և իրական մարդասիրական նպատակներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ագրեսիվ և չհրահրված հարձակման մոտեցումը ձախողվել է»- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ «բոլոր այն հայտարարությունները, ըստ որոնց անհրաժեշտ էր գործել ավելի ագրեսիվ և հարձակողական, ակտիվորեն արտահայտվել սոցիալական ցանցերում և պնդել, թե «հաղթանակը» արդեն մոտ է, հերթական անգամ ցույց տվեցին իրենց անհիմն լինելը։ Այդ դիրքորոշումը կրեց ջախջախիչ պարտություն, ինչպես նաև՝ միակողմանի, ագրեսիվ և չհրահրված հարձակման մոտեցումը»։