Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր․ «Ժողովուրդ»

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, հատկապես՝ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիությունը, լուրջ կասկածների տակ է դրվում։ Պաշտոնական վիճակագրությունը ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախաքննական մարմինները տարեցտարի դատարաններ են ներկայացնում արդեն հազարավոր միջնորդություններ՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելու թույլտվություն ստանալու համար, և դատարանների զգալի մասը դրանք բավարարում է։ Սա նշանակում է, որ քաղաքացիների անձնական SMS-ների և հաղորդակցության գաղտնիությունը գործնականում բացարձակապես ապահովված չէ։

Եթե 2023 և 2024 թվականներին խոսքը հարյուրավոր գաղտնալսված և բացահայտված դեպքերի մասին էր, ապա 2025 թվականին արդեն արձանագրվել են հազարավոր միջամտության փորձեր, որոնց ճնշող մեծամասնությունը ստացել է նաև դատարանի համաձայնությունը։ Սա նշանակում է, որ քաղաքացիների անձնական հաղորդակցությունը, ներառյալ՝ SMS-ները, ցանկացած պահի կարող է հայտնվել իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում՝ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

Ստացվում է, որ թղթի վրա, օրենքներում ամրագրված անձնական կյանքի և նամակագրության գաղտնիության իրավունքը գործնականում չի գործում։ 2025 թվականի կտրուկ աճը արդեն ոչ միայն մտահոգիչ ազդակ է, այլև լուրջ ահազանգ՝ անձնական կյանքի պաշտպանության համակարգում խորքային խնդիրների առկայության մասին։

Ասել է թե՝ զգուշացեք՝ ձեր նամակները կարող են կարդալ ամեն անհարմար պահի»։

 

Կիսվել նյութով