Շատ էի ուզում այս կարևոր օրը չեմպիոն դառնալ. Էմմա Պողոսյան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Աննկարագրելի զգացողություններ են, բայց ինձ համար ամենակարևորն այն էր, որ ես նպատակ էի դրել ու շատ էի ուզում հաղթել հենց ա՛յս օրը։ Այս մասին Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո ասել է Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը։

«Դա ինձ կրկնակի ուժ ու պատասխանատվություն էր տալիս։ Երբ մոտենում էի ծանրաձողին, մտքումս միայն մեկ բան էր՝ ես իրավունք չունեմ սխալվելու, ես պետք է բարձրացնեմ այսօր և այս հաղթանակը նվիրեմ իմ ազգին»։

Կիսվել նյութով