«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
Մակրոնը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին:
