ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը, այդ թվում՝ Աշխարհի առաջնությունը, եթե ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն իրականացնի մրցաշարի առևտրային իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու նախաձեռնությունը։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Sky Sports-ին։
Աղբյուրի տվյալներով՝ հարցը քննարկվել է ՈւԵՖԱ-ի արտահերթ նիստում՝ 55 անդամ երկրների մասնակցությամբ։ Նշվում է, որ եվրոպական հավաքականների բացակայությունը կարող է ձախողել նախաձեռնությունը՝ նվազեցնելով ներդրողների հետաքրքրությունը։