«Հրապարակ» թերթը գրում է.
«Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի փոքր որդին` Զարեհը, օրեր առաջ ավարտել է զինվորական ծառայությունը եւ վերադարձել տուն:
Մեզ պատմեցին, որ Ղազարյաններն այդ կապակցությամբ մեծ խնջույք են կազմակերպել Իջեւանում, որին ներկա է եղել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Մասնակցել են նաեւ Հայկ եւ Վահե Ղալումյանները: Խնջույքը տեղի է ունեցել Իջեւանի ռեստորաններից մեկում: