Հրավիրված եք աշնանն իմ հարսանիքին. Փաշինյանը հրապարակել է քաղաքացների նամակները

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իրենով հիացած քաղաքացիների նամակները։

Նամակ քաղաքացուց․

«Հարգելի պարոն վարչապետ. ողջունում եմ Ձեզ, և հայտնում եմ իմ շնորհակալությունն, որ անկախ Հայաստանի պատմության մեջ ես իմ ուժերով ու գիտելիքներով ընդունվել եմ համատեղելիության սկզբունքով 2 առաջատար հիվանդանոցներ որպես բժիշկ, օգտվել եմ պետության կողմից սուբսիդավորվող բնակարանների ձեռք բերման ծրագրից, ինչպես նաև եկամտահարկի ետ վերադարձի օրենքից, համընդհանուր ապահովագրության շնորհիվ ծնողիս շուրջ 1 մլն․ դրամանոց վիրահատությունը կատարվել է բացառապես անվճար։ Էս ամեն ինչից զատ, Ձեր ընդառաջման շնորհիվ էլեկտրական մեքենայիս գույքահարկը 430 հազար դրամից դարձել է 125 հազար դրամ: Հիմա առավել քան երբևէ պատրաստ եմ ընտանիք կազմելու ու մեր խաղաղ և հեռանկարային երկրում ապագաս կառուցելու համար: Էս պահին առավել քան երբևէ ինձ շատ լավ եմ զգում, ունեմ ազատ միտք արտահայտելու համար, ունեմ հնարավորություն ինքնադրսեւորվելու։ Հունիսին ու առհասարակ միշտ՝ տեր եմ լինելու խաղաղությանս: Հրավիրված եք աշնանն իմ հարսանիքին, անհամբեր կսպասենք մեծ սիրով:

Մեկ այլ քաղաքացի գրել է․ «Բարև ձեզ պարոն Փաշինյան,

այսօր հետևում էի ձեր՝ Սյունիքի քարոզարշավին, մի քանի բնակավայրում խոսքի մեջ ասեցիք, որ 2 տարի Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով մարդ չի զոհվել։

Ամեն դեպքում, կողքից տպավորություն ա ստեղծվում, թե կա փոխհրաձգություն, ուղղակի մարդ չի զոհվել։ Ճիշտ չի լինի՞ ասել, որ վերջին 2 տարում առհասարակ չկա կրակոց, փոխհրաձգություն և, հետևաբար, չունենք զոհեր։ Կեցցե խաղաղությունը․․․»։

 

Կիսվել նյութով