Տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մոսկվայի օդանավակայաններում շարունակում են գործել օդանավերի ընդունման և թռիչքների սահմանափակումները։ TASS-ի փոխանցմամբ՝ ավելի քան 30 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում և ուղղորդվել է Ռուսաստանի այլ քաղաքների օդանավակայաններ։

«Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք չի կատարել մոտ 25 ինքնաթիռ։ Դրանցից մի քանիսն ուղղորդվել են Նիժնի Նովգորոդի, Կազանի, Չեբոկսարիի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի և Նիժնեկամսկի օդանավակայաններ։

Մեկ այլ տասնյակից ավելի ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել «Վնուկովո» օդանավակայանում։ Դրանք Մոսկվա էին ժամանում Չելյաբինսկից, Ստամբուլից, Դալամանից, Դուբայից, Տաշքենդից և Եկատերինբուրգից և նույնպես ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օրվա սկզբից Մոսկվայի մերձակայքում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 338 անօդաչու թռչող սարք։

Կիսվել նյութով