Լավրովը դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պետդումայի ընտրությունների մեկնարկի կապակցությամբ դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին՝ կոչ անելով մասնակցել քվեարկությանը։

«Ընկերներ, մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի իններորդ գումարման Պետական դումայի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը։ Այսօրվանից մինչև կիրակի՝ սեպտեմբերի 20-ը, մեզանից յուրաքանչյուրը պետք է երկրի համար կարևոր ընտրություն կատարի»,- հայտարարել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև հիշեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ այս ընտրությունները կարևոր նշանակություն ունեն երկրի հետագա զարգացման, անվտանգության և ինքնիշխանության համար։ Լավրովն արդեն մասնակցել է քվեարկությանը՝ օգտվելով էլեկտրոնային քվեարկության հնարավորությունից։

Կիսվել նյութով