Նարեկ Նալբանդյանի ֆաբրիկաների կողմից տարածվող «հերքման պահանջի» մասին

Հեղինակ
2 արդեն րոպե ընթերցում ես

Նախ եկեք արձանագրենք մի բան.

Մի կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Նարեկ Նալբանդյանը իր հետ ոչ մի կապ չունի, մյուս կողմից` Նալբանդյանին պատկանող թռչնաֆաբրիկայի ու սուպերմարկետների էջերով իմ դեմ տարածվող և իմ վրա խաչ քաշած նկարով հայտարարությունը, տարօրինակ զուգադիպությամբ, տարածում են հենց իշխանական և մերձիշխանական կայքերը (էն «Խոսնակ»-մոսնակ և այլն): Ոչ մի նորմալ, ոչ իշխանական կայք էդ «հզոր հաղորդագրությունը» չէր տարածել, ինչի համար շնորհակալ եմ գործընկերներիս:

Բացի այդ, Նարեկ Նալբանդյանին պաշտպանող և իմ դեմ զազրախոսած քոմենթչիներից որ մեկի էջը մտա` մոլի նիկոլական էր:

Հետևաբար, եթե Փաշինյանն ասում է` ինքը Նարեկ Նալբանդյանի հետ որևէ կապ չունեմ, Նալբանդյանն էլ փորձում է ամեն կերպ արդարանալ, թե ինքը Փաշինյանի ու նրա ընտանիքի հետ որէ կապ չունի և իշխանական հովանավորչություն չի վայելում, էս զուգադիպությունը ո՞նց հասկանանք, որ իմ դեմ իրենց նախաձեռնած «թռչնաբուծական» արշավին միացել են հենց իշխանական ու մերձիշխանական կայքերն ու նիկոլական քոմենթչիները:

Մի հատ բացատրենք` հասկանանք էս պահը տիկնայք և պարոնայք, ի վերջո, Նիկոլ Փաշինյա՞նը կապ չունի Նարեկ Նալբանդյանի հետ, թե՞ Նարեկ Նալբանդյանը` Նիկոլ Փաշինյանի հետ:

Մեկ էլ` ես էդպես էլ չհասկացա, թե ինչն էիք հերքում ու համարում սուտ` «Հրազդան ցեմենտի» կառավարչի հաստատա՞ծը, որ «Ամիօբանկը» վերջին պահին հրաժարվել է տրամադրել Նարեկ Նալբանդյանի վարկը, որ նա ձեռք բերի «Հրազդան ցեմենտը», թե՞ էն, որ Նալբանդյանը փորձում է դատարանի միջոցով ժամանակ ձգել, որ կարողանա էդ պակասող գումարը (շուրջ 7.6 մլրդ դրամ) հայթայթել:

Դե, խնդրեմ, դուք էլ ինքներդ ձեզ ու ակնհայտ փաստերը հերքեք, թղթերով և փաստերով էլ ապացուցեք, որ դա էդպես չի եղել` վարկը տվել են, աճուրդից հետո էլ 10-օրյա ժամկետում ամբողջ գումարը վճարել եք, «Հրազդան ցեմենտը» բարեհաջող գնել եք, սեպտեմբերի 23-ին էլ ոչ մի բաժնետերերի ժողով չի գումարվելու, որ դատարան դիմելու հարցը որոշվի:

Էլ ինձնից ի՞նչ եք ուզում, հարգելի թռչնաֆաբրիկաներ և սուպերմարկետներ:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Կիսվել նյութով