Ռոմանոս Պետրոսյանն իր` քրգործով անցնող սանիկ Լիպոյին նշանակել է Չարենցավանի էլ․ցանցի պետ

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

MakaryanNews-ի տեղեկություններով` ՀԷՑ-ը խլելուց հետո տնօրեն նշանակված Ռոմանոս Պետրոսյանն իր սանիկին` Լիպարիտ Մարգարյանին, որին շրջապատում Լիպո են ասում, նշանակել է Չարենցավանի էլ․ցանցի պետ: Լ. Մարգարյանը մինչ այդ Արզական գյուղի վարչական ղեկավարն էր, հայտնի է իր սկանդալային պատմություններով և մինչ օրս անցնում է կոռուպցիոն բնույթի քրեական գործով, մի շրջան անգամ տնային կալանքի մեջ էր գտնվում: Մենք տեղեկացանք, որ քրեական վարույթը մինչ այժմ շարունակվում է։

MakaryanNews-ը տեղեկացավ նաև, որ Լիպոյի փոխարեն ուզում էին Չարենցավանի էլ․ցանցի տնօրեն նշանակել Չարենցավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արթուր Գալստյանի ընկերոջը` Զուբ Կարեն անունով հայտնի Կարեն Գևորգյանին, որին ՀԷՑ-ը խլելուց հետո էլ.ցանցի իրացման բաժնի պետ էին նշանակել, սակայն նա, պարզվում է, բարձրագույն կրթություն չի ունեցել, որ կարողանա հավակնել այդ պաշտոնին: Հիմա, ասում են, Հրազդանում գործող ինչ-որ ուսումնական կենտրոնում, որը բնակչության շրջանում Լիպոյանոց անունով է հայտնի, կրթություն է ստանում, որ եթե վաղը Լիպոյի աթոռն ազատվի` ինքը բարձրագույնի դիպլոմ ունենա:

Կիսվել նյութով