Genetic production-ը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «ՄՈՆԹԵ» ֆիլմի՝ Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում նախատեսված ցուցադրությունները չեն կայանա՝ ռուսական պետական արգելքի հետևանքով։
«Ստեղծված իրավիճակի պատճառով կինոթատրոնները ստիպված են հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից։ Ընդգծում ենք, որ այս որոշումը կայացվել է մեր կամքից և նախաձեռնությունից անկախ հանգամանքներով։
Գիտակցում ենք, որ ֆիլմի ցուցադրություններին սպասում էին բազմաթիվ հանդիսատեսներ, և անկեղծորեն շնորհակալ ենք ձեր հետաքրքրվածության, աջակցության ու վստահության համար։
Մեր թիմն այս պահին դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ստեղծված իրավիճակին լուծում գտնելու և ֆիլմն իր հանդիսատեսին հասցնելու համար։
Շնորհակալ ենք ըմբռնման և աջակցության համար»,-ասված է «Գենետիկի» տարածած հաղորդագրության մեջ:
