Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու դի

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում ծառից կախված տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները և   Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։

Ահազանգով ժամանել են նաև փրկարարները, ովքեր ծառից կախված մարմինը իջեցրել և մոտեցրել են դիատարին։

Ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, նույնպես պարզվում է։

Կիսվել նյութով