Ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ առաջիկա օրերի եղանակը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ին, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 24-ին և 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 6-10 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 24-ին, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Կիսվել նյութով