Փաշինյանի այցից հետո Գառնահովիտի դպրոցի տնօրենն ինքնասպան է եղել. ի՞նչ գիտի մարզպետը (տեսանյութ)

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Թալին համայնքի Գառնահովիտ գյուղ` մասնակցելու նորակառույց դպրոցի բացմանը:

MakaryanNews-ի տեղեկություններով` այդ այցից մի քանի օր անց ինքնասպան է եղել դպրոցի 49-ամյա տնօրեն Սրապիոն Գրիգորյանը:

Գյուղում խոսակցություններ կան, որ նա ինքնասպան է եղել հենց դպրոցի պատճառով, անգամ հանգուցյալի կինը հոգեհանգստին ամուսնու մահը սգալիս ասել է, թե` «անիծվեր էդ դպրոցը, որ կառուցեցին»:

Ի դեպ, Գառնահովիտի հարևան Ոսկեթաս և Զովաքար գյուղերի աշակերտները պետք է գնան Գառնահովիտ գյուղի դպրոց: Մենք տեղեկացանք, որ օրեր առաջ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ցանկացել է գնալ Գառնահովիտի դպրոց` այցի, սակայն ոսկեթասցիները նրա ճանապարհը փակել են և թույլ չեն տվել առաջ շարժվել:

Մարզպետ Մովսիսյանը MakaryanNews-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցերին` ասաց, որ ճանապարհը փակել են, բայց մի քիչ այլ կերպ է եղել: Դպրոցի տնօրենի ինքնասպան լինելու լուրի մասով էլ ասաց` ցավալի դեպք է եղել, բայց պատճառը չգիտե, միայն լսել է, որ անձնական խնդիրներ է ունեցել:

Մանրամասն` տեսանյութում

Կիսվել նյութով