ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 14-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 45 թեկնածուի գրանցումը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԸՀ-ից։ Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Հանրապետություն», «Բոլորին դեմ եմ», «Լուսավոր Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Միասնության թևեր», «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ընդհանուր 45 թեկնածուներ։
Ինքնաբացարկի դիմումների մի մասն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ է եղել, իսկ այն դիմումների պարագայում, որոնք նոտարական վավերացմամբ չեն եղել, դիմումատուները ներկայացել են ԿԸՀ նիստին։

ԿԸՀ-ն մերժել է մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմումը, քանի որ այն նոտարական կարգով վավերացված չէ եղել, թեկնածուն էլ չի ներկայացել նիստին։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18։00-ն (մայիսի 28):

Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելու համար։

Հանձնաժողովը նաև նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 15, թիվ 19, թիվ 29 ԸԸՀ-ների մեկական թափուր պաշտոնները։

Կիսվել նյութով