Մայիսի 26-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ադրբեջանական արտադրության ապրանքների խմբաքանակ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան մաքսային ընթացակարգերից հետո Հայաստան է ուղարկվել 1 տոննա 497 կիլոգրամ քաշով և 5911,21 ԱՄՆ դոլար արժողությամբ բեռ՝ «շենքերի և շինությունների ջերմամեկուսացման համար նախատեսված էքստրուդացված պոլիստիրոլային փրփուրե տախտակներ»։