Ռուսաստանը կարող է դադարեցնել Հայաստանին գազի, վառելիքի և հում ադամանդների արտոնյալ մատակարարումները, եթե Երևանը շարունակի խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ «Կոմերսանտի» տեղեկություններով՝ այս մասին նշվել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի նամակում՝ ուղղված ՀՀ համապատասխան գերատեսչությանը։
Խոսքը վերաբերում է 2013 թվականի համաձայնագրին, որի շրջանակում Հայաստանը ռուսական գազ, նավթամթերք և ադամանդներ ստանում է առանց արտահանման մաքսատուրքերի։ Քանի որ Հայաստանը մեծապես կախված է ռուսական էներգակիրներից, հնարավոր փոփոխությունները կարող են լուրջ ազդեցություն ունենալ տնտեսության վրա։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ եթե ներկայիս ռեժիմը հրաժարվի իր դիրքորոշումից, Երևանը դժվարություններ կունենա ռուսական ռեսուրսները արագ փոխարինելու հարցում, և այլընտրանքային մատակարարումներին անցումը կհանգեցնի վառելիքի և գազի գների բարձրացման։