Ռուսաստանցի տիեզերագնացներ Սերգեյ Տետերյատնիկովը և հայազգի Հարություն Կիվիրյանը «Ռոսկոսմոսի» և NASA-ի «խաչաձև թռիչքների» ծրագրով կմեկնեն Միջազգային տիեզերակայան։
Տետերյատնիկովի թռիչքը «Crew-13» առաքելության կազմում նախատեսված է հոկտեմբերի 1-ին։ Նա տիեզերք կուղևորվի «SpaceX»-ի «Crew Dragon» տիեզերանավով՝ «Falcon 9» հրթիռակիրով։
Մայկոպում ծնված Հարություն Կիվիրյանը, որը ռուսական տիեզերական խմբի կազմում առաջին հայն է, տիեզերք կմեկնի «Crew-14» առաքելության շրջանակում։ Նրա առաջին թռիչքը նախատեսված է 2027 թվականի գարնանից ոչ շուտ։
Տիեզերագնացները Միջազգային տիեզերակայանում կմասնակցեն երկարատև արշավախմբին։