ԵՄ շուկայում գրկաբաց չեն սպասում․ Մասլեննիկովը՝ Հայաստանին

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Եվրամիության ներքին շուկան խիստ մրցակցային է և կարգավորվում է բազմաթիվ կանոններով, ուստի հայաստանյան արտադրանքի համար այնտեղ բարենպաստ պայմաններ չեն ստեղծվի։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Խիստ իրականությունն այն է, որ ԵՄ ներքին շուկան շատ մրցակցային և կարգավորված է, այնտեղ հաստատ գրկաբաց չեն սպասելու հայաստանյան արտադրանքին»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Մասլեննիկովը նաև հիշեցրել է, որ Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրները կարող են երկար սպասել անդամակցության գործընթացի ավարտին։ Նրա խոսքով՝ նախկին փորձը ցույց է տալիս, որ այդ սպասումը կարող է տևել ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ։

Կիսվել նյութով