Փնտրվում է ուղեկցող ոստիկան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հենց հիմա Սամվել Կարապետյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը փնտրում է Սամվել Կարապետյանին ուղեկցումով դատարան բերած ոստիկանական խմբի ղեկավարին, որ պարզի, թե ինչ հիմքով և ում ցուցումով են Սամվել Կարապետյանին ոստիկանական ուղեկցումով բերել դատարան:

Ու քանի որ ուղեկցող խմբի ղեկավարին, որը Արայիկ Ալեքսանյանն է, չկարողացան հայտնաբերել` չնայած, որ դատարանը այդ նպատակով ընդմիջում և «հետախուզում» հայտարարեց, դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց մի քանի հարց ուղղել Կարապետյանին այսօր դատարան ուղեկցած մի կին ոստիկանից: Վերջինս դժվարացավ ասել` ինչ հիմքով են Սամվել Կարապետյանին ուղեկցում կալանավորված անձանց տեղափոխման համար նախատեսված մեքենայով, միայն նշեց, որ իր վերադասի բանավոր ցուցումով է կատարել ուղեկցումը:

Նշենք, որ այս հարցը նիստի սկզբում բարձրաձայնեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, թե ինչու՞ են տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին ուղեկցում կալանավորների համար նախատեսված մեքենայով:

Կիսվել նյութով