Ծառուկյանը և Քոչարյանը չեն մասնակցի այսօրվա բանավեճին

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Այսօր Հանրային հեռուստաընկերության կողմից կազմակերպված՝ կուսակցությունների ցուցակների առաջին համարների բանավեճին չեն մասնակցելու «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ընտրություններին մասնակից մյուս ուժերի ընտրացուցակները գլխավորող թեկնածուները համաձայնվել են ներկա գտնվել բանավեճին։ Այն կմեկնարկի ժամը 21:00-ին։

Կիսվել նյութով