Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր կնքելու որոշումը։ Այս մասին հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը X սոցիալական ցանցի իր էջում։
«Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլ երկրների ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Մենք հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը ճանապարհ կհարթի դեպի համապարփակ և տևական խաղաղություն ողջ Մերձավոր Արևելքում»,–գրել է նա:

Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։

Կիսվել նյութով