Երևանում ռուս տղամարդն ինքնասպանություն է գործել. ՆԳՆ

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Երևանի Շերամի փողոցի շենքերից մեկից ցած նետված ռուս տղամարդն ինքնասպшնություն է գործել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են տղամարդու ինքնությունը։ Նախնական տեղեկություններով` շենքի բնակիչ 53-ամյա տղամարդը 7-րդ հարկի իր բնակարանի պատուհանից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին»,- նշել են ՆԳՆ-ից։

Կիսվել նյութով