Քննչականը հերքում է, ՆԳՆ-ն` լռում

Հեղինակ
1 արդեն րոպե ընթերցում ես

Քննչական կոմիտեն հերքում է մի բան, որը հաստատվում է այս նկարով: Նկարում, ըստ «Իշխանություն» լրատվականի, Քննչական կոմիտեում քննիչների և վարչության պետի կողմից ծեծված ոստիկան Սարգիս Բագրատունյանն է, որի փաստաբանը հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

ՆԳՆ-ից չցանկացան մեկնաբանել ՔԿ պարզաբանունը` MakaryanNews-ին հորդորելով գրավոր դիմել: ՆԳՆ-ի այս պահվածքը առնվազն տարակուսելի է, քանի որ Քննչական կոմիտեն փաստացի իրենց ոստիկանին է մեղադրում հանցագործության մեջ, իսկ ՆԳՆ-ն իրեն պասիվ դիտորդի պես է պահում` թույլ տալով, որ ոստիկանության սպան, առանց քննության, պախարակվի Քննչականի տարածած հաղորդագրությամբ:

Կիսվել նյութով